Skip to main content

Text Resize

-A +A

Հարցազրույց «Թուրքիայի Ձայն»ի Արեւելահայերեն Հաղորդումների Պատասխանատուների Հետ

Submissions for this form are closed.
PrintPrintSendSendPDFPDF
Հարցերն առաջադրեց Համո Մոսկոֆյան՝ Հարություն Չերմեյին եւ Սայաթ Բաղդասարյանին
Բեյրութ – Անկարա (հեռախոսով), 16 Փետրվար 2010

Հ.1. Ե՞րբ եւ ի՞նչպես սկսվեցին Ձեր արեւելահայերեն հաղորդաժամերը «Թուրքիայի Ձայն» ռադիոկայանից:

Թուրքիայի Հանրային Ռադիո-Հեռուստատեսության «TRT»-ին պատկանող Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանը «Voice of Turkey»-ում, 2009 թվականի ապրիլի 2-ին սկսեց մեր արեւելահայերեն լեզվով հաղորդումները: Մեր ուղիղ եթերով թողարկման նպատակն է, Թուրքիայի մասին նորություններից եւ մի շարք ոլորտներում զարգացումներից տեղյակ պահել հիմնականում ՀՀ քաղաքացիներին: Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանը նաեւ 32 տարբեր լազուներով հաղորդումներ է կատարում: Հաղորդումները կատարվում են ռադիոալիքային, արբանյակային եւ ինտերնետային միջոցներով: FM 106.25 ռադիոալիքային հաճախականությամբ միայն կարողանում է լսվի Հայաստանից: Բայց արբանյակային եւ ինտերնետային միջոցներով լսվում է բոլոր աշխարհից: 30 րոպեյանոց մեր թողարկումների առավոտյան մասը Հայաստանի ժամով սկսում է 10:00-ին, իսկ երեկոյան 20:00-ին: TRT-ի Հայոց Լեզվի Բաժնի աշխատակազմը, առաջին օրից բաղկանում է երեք հոգուց. Էրնեստ Մարգարյան, Հարություն Չէրմէ եւ Սայաթ Սաղբազարյան:
Հ.2. Ինչպիս՞ի հաղորդումներ եք հեռասփռում եւ ի՞նչ նպատակներ են հետապնդում Ձեր հայկական ռադիոժամը:

Մեր թողարկման առաջին 10 րոպեյանոց մասում տեղեկացնում ենք, օրական աշխարհում եւ Թուրքիայում նորությունները: Բացի այդ, թողարկում ենք Թուրքական մամուլից համառոտ տեղեկություններ: Երկրորդ մասը կազմում է Թուրքերեն երգերը, իսկ երրորդ մասում թողարկում ենք նախատեսված ծրագիրը: Մեր ծրագրերը տեղեկացնում են, Թուրքիայի տնտեսության, աշխարհագրության, պատմության, մշակութային եւ տուրիզմի ոլորտների մասին: Այսպիսով Թուրքիա այցելող Հայերը տեղյակ են պահվում երկրի վերաբերյալ սկզբնական գիտելիքներով: Իսկ մեր հաղորդումների ՀՀ քաղաքացիներին ուղղված լինելու պատճառն է, վերջին տարիներում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող դիվանագիտական եւ երկու ժողովուրդների միջեւ ստեղծվող մշակութային կապերը:

Հ.3. Ինչպիս՞ի հիմունքների վրա է որ Թուրքիայի կառավարությունը արտոնեց այսպիսի հայկական հաղորդումների հեռարձակումը:

Կարելի է հիշեցնել որ, վերջին մի տարվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող ժողովրդավարական ընդարձակման շրջանակներում հիմնվող Հայերեն լեզվով թողարկումը մեծ արձագանք է առաջացրել թե Թուրքիայում եւ թե բոլոր աշխարհում: Այս ծրագրի կարեվոր նպատակներից է նաեւ երկու երկիր եւ ժողովրդների միջեւ հարյուր տարիե ի վեր սառած հարաբերությունները բարելավել եւ զարգացնել:

Այս առնչությամբ կարելի է նշել որ, TRT Հաստատության հետագա ամենակարեվոր նպատակներից մեկն է, Հայերեն լեզվով թողարկումներ արձակել հեռուստատեսային միջոցով:

Իսկ մեր աշխատանքի հիմնական նպատակն է, օրակարգում գտնվող լուրերը թողարկել ճիշտ եւ անկողմնակալ կերպով:

Հ.4. Ինչպե՞ս կարելի է հետեւել եւ կապ պահել Ձեր հաղորդումներին:

Առավոտը Հայաստանի ժամով արբանյակով կարող եք լսել 10:00-ին, իսկ երեկոյան 20:00-ին: «www.trtarmenian.com» ինտերնետային կայք էջով կարող են ստանալ օրվա նորությունները եւ լսել թողարկումները: Ուղիղ եթերային էջում գտնվող «TRT VOT EAST»-ով առավոտյանը, իսկ «TRT VOT WEST»-ով երեկոյան կարելի է լսել: Իսկ ձեր կարծիքները մեզ կարող էք փոխանցել armenian@trt.net.tr էլեկտրոնային փոստի միջոցով:


 
Share this
Your rating: None Average: 5 (4 votes)

Comments

«Թուրքիայի Ձայն»ի Արեւելահայերեն Հաղորդումներ


«Օրակարգում գտնվող լուրերը ճիշտ և անկողմնակալ կերպով թողարկելու» մասին, ինչպես հավակնում են այս հաղորդումների հայ պատասխանատուները, խոսք չի կարող լինել քանի այդ նույն «Թուրքիայի Ձայն» ռադիոկայանի սեփականատերն ու ֆինանսավորողը, այսինքն թուրքական կառավարությունը շարունակում է մերժել Հայոց Ցեղասպանությունը:

Խոսք չկա, որ երբ այդ հույժ կարևոր թեմայի մասին լուրեր լինեն, հրամցվելու է Թուրքիայի աղավաղված ու մոլորեցնող տարբերակը:

Post new comment

Note
This site is moderated. Comments will be posted within 24 hours. Postings with inappropriate or irrelevant content will be deleted. Thank you for your understanding.
The content of this field is kept private and will not be shown publicly.
CAPTCHA
This question is to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.